Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/2/2022
share

Տեսնենք Իջևանում հանրային լսումներ կլինեն, թե՞ ստիպված կլինենք պատերի տակ դարանակալել

«Քաղաքացիական Երիտասարդական Կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արփինե Երիցյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շատ տխուր պատմություն Իջեւանի 2022թ. բյուջեի հաստատման մասին

Այսօր Իջեւանի համայնքապետարանում՝ համայնքապետի աշխատասենյակում, որը մինչ խոշորացումը ավագանու նիստերի անցկացման վայր էր, հաստատվեց Իջեւան համայնքի 2022թ. բյուջեն: Հրաշալի: Իսկ հիմա տխուրի մասին:

Համայնքապետարանը փետրվար ամսին առնվազն երկու անգամ հայտարարություն էր տարածել Իջեւանի 2022թ. բյուջեի նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ, ինչը ՏԻՄ օրենքով պարտադիր է անցկացնել մինչ բյուջեի հաստատումը: Հայտարարության մեջ պատահաբար թե միտումնավոր բացակայում էր հանրային քննարկման անցկացման վայրի ու ժամի վերաբերյալ տեղեկատվությունը:

Արդյունքում այսօր՝ փետրվարին 11-ին ավագանու արտահերթ նիստով հաստատվեց բյուջեն: Երկար փնտրտուքներից հետո հաջողվեց գտնել ավագանու նիստի անց կացման վայրը, բայց նիստի մեկնարկից 25 րոպե անց այն ավարտված էր՝ համ բյուջեն էր հաստատվել, համ օրակարգի մնացյալ 6 կետերին էր անդրադարձ կատարվել:

Լավ, բա համայնքը ունենա նորընտիր 27 ավագանու անդամ ու ոչ մեկ չասի՞ ընկերներ, էսպես չի լինի, շարքային հարց չի, միավորված 19 համայնքների ֆինանսական կառավարման փաստաթուղթ է օրակարգում, կարող է բնակիչներին էլ հետաքրքրի, հրավիրենք, քննարկենք: Էդ էլ հեչ՝ ոչ մեկ չասի՞ ինչի խոշորացումից հետո բոլոր նիստերը գումարեցինք x դահլիճում, իսկ այ էս մի նիստը պետք է տեղի ունենա համայնքապետարանում, որտեղ ավագանու անդամներն էլ են հազիվ տեղավորվում, քաղաքացիների մասին չեմ խոսում:

Առաջիկայում 2022-2027թթ. համայնքի հնգամյա զարգացման ծրագրի հաստատման հարցն է, տեսնենք հանրային քննարկումներ կլինեն թե՞ պիտի պատերի տակ դարանակալենք՝ տեսնենք որտեղ է լինելու»:

Աղբյուր՝ Արփինե Երիցյան

4

facebook sharing button facebook